տուն Լուրեր Ահազանգը կեղծ էր. «Փակ շուկա»-ի տարածքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

Ահազանգը կեղծ էր. «Փակ շուկա»-ի տարածքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

189
0

Pak Shuka

Մայիսի 24-ին, ժամը 10.22-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 3Ա շենքում` «Փակ շուկա»-ի տարածքում, պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 10.44-ի դրությամբ մոտ 200 քաղաքացի տարահանվել է շուկայի տարածքից:

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: