Երեկ Չինաստանի Շանսի նահանգի Տայուան քաղաքում կոմունիստական կուսակցության գրասենյակի մոտ տեղի է ունեցել մի քանի պայթյուն։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվել է մեկ մարդ։ Նույն աղբյուրի համաձայն՝ հնչել է 7-8 պայթյուն։ Պետական հեռուստատեսության տվյալներով՝ ռումբերը տեղադրված են եղել ծաղկամանների մեջ։
Սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում 2-րդ խոշոր ահաբեկչությունն է Չինաստանի տարածքում։ Անցած շաբաթ ականապատված մեքենան մխրճվել էր Պեկինի Տյանանմեն հրապարակում հավաքված մարդկանց մեջ և պայթել։ Այն ժամանակ զոհվել էր 5 մարդ։