Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ահաբեկիչների ղեկավար Դոկու Ումարովը կենդանի չէ։
«Մենք վաղուց 99%-ով վստահ էինք, որ Ումարովը ոչնչացվել է գործողություններից մեկի ժամանակ։ Այժմ կան ապացույցներ, որ նա կենդանի չէ», — Կադիրովի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքսը»։
Կադիրովը նշել է, որ կա մի տեսանյութ, որում Կաբարդինո-Բալկարիայի և Դաղստանի «էմիրները» շեշտել են, որ Ումարովի մահվան պատճառով հարկավոր է «Կովկասի էմիրաթի» նոր «էմիր» ընտրել։