տուն Քաղաքական Միջազգային Ահաբեկիչները կապ չունեն կորած ինքնաթիռի հետ. Ինտերպոլ

Ահաբեկիչները կապ չունեն կորած ինքնաթիռի հետ. Ինտերպոլ

131
0

Boeing-777-Malaysia-Plane

Ինտերպոլը վստահ է, որ Boeing-777-200 ինքնաթիռի անհետացումը կապված չէ ահաբեկչական գործունեության հետ։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոուբլը։

«Որքան շատ ենք պատահարի մանրամասների վերաբերյալ տեղեկություն ստանում, այնքան համոզվում ենք, որ կատարվածն ահաբեկչություն չէ։

Ինտերպոլին հաջողվել է պարզել ինքնաթիռում գողացված անձնագրերով ճամփորդող 2 իրանցիների ինքնությունը։ Նրանք մեկնել են Մալայզիա սեփական անձնագրերով, որտեղ փոխել են դրանք գողացված փաստաթղթերի հետ», — Նոուբլի խոսքերն է մեջբերում Agence France-Presse-ը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ երկու իրանցի ուղևոր ճամփորդել են ավստրիացու և իտալացու՝ 2 տարի առաջ գողացված անձնագրերով, որի հետևանքով մտավախություն կար, որ գողացված անձնագրերով ինքնաթիռ են մուտք գործել ահաբեկիչները, որոնք էլ, ենթադրաբար, առևանգել էին ինքնաթիռը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ օրը կործանված ինքնաթիռում եղել է 239 մարդ, այդ թվում` 227 ուղևոր: