Եվրոպայում արձանագրել է կենսաբանական նյութեր կիրառելու ահաբեկչական փորձեր, որոնք կիրառվել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի արտադրության մեջ: Այս մասին գրում է mamul.am-ը՝ հղում անելով Եվրոպոլի հաշվետվությանը՝ նշելով, որ ահաբեկչական սպառնալիքների մասին Եվրոպոլի հաշվետվությունում 2018-ին կանխվել է երեք նման հավանական հարձակում Ֆրանսիայում, Գերմանիայում և Իտալիայում:
Նշվում է նաև, որ «ինքնաշեն սարքերը թունավոր քիմիական կամ կենսաբանական նյութերով կիրառելու փորձ» է արձանագրվել։
Մասնավորապես՝ 2018-ի մայիսին ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով Ֆրանսիայում Եգիպտոսի քաղաքացի է ձերբակալվել, այդ տարվա ամռանը Թունիսի քաղաքացին ձերբակալվել է Քյոլնում, իսկ նոյեմբերին Լիբանանի քաղաքացին ձերբակալվել է Սարդինիայում։ Միևնույն ժամանակ, գործակալությունը նշում է, որ «2018-ին ահաբեկիչների կողմից ռադիոակտիվ իզոտոպների կամ միջուկային նյութերի օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել»: