տուն Լուրեր Ակցիա ի պաշտպանություն Թեղուտի

Ակցիա ի պաշտպանություն Թեղուտի

229
0

Այսօր, ժամը 13:00-ից կառավարության շենքի դիմաց մի խումբ բնապահպան-ակտիվիստներ բողոքի ակցիա էին անցկացնում` «Ի պաշտպանություն Թեղուտի անտառի»: Ակցիայի մասնակիցները մտադիր էին իրենց պահանջները ներկայացնող նամակ հանձնել կառավարությանը և փորձեցին նամակի բովանդակությունը բարձրախոսով ընթերցել: Սակայն ոստիկանները   արգելեցին ակցիայի մասնակիցներին բարձրախոսներ օգտագործել` նշելով, որ նրանք խոչընդոտում են կառավարության աշխատանքը:

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ոստիկանների այդ պահանջն իրավական հիմքեր չունի եւ շարունակեցին օգտագործել բարձրախոսը։ Մի քանի րոպե տևած վեճից հետո, մոտավորապես 13։30-ին, ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից մեկինˋ Գևորգ Սաֆարյանինˋ կառավարության աշխատանքը խոչընդոտելու հիմնավորմամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here