Այսօր Ազգային Ժողովի դիմաց հավաքվել էին «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնության անդամներըˋ սատարելու այն պատգամավորներին, ովքեր այսօր ԱԺ-ում բարձրացրեցին արտահերթ հարց կուտակային կենսաթոշակների մասին օրենքը վերանայելու եւ պարտադիր բաղադրիչը քննարկելու համար: Հիշեցնենք, որ հավաքվել էր 48 պատգամավորի ստորագրություն, այդ հարցը ԱԺ-ում քննարկելու համար: