տուն Քաղաքական Միջազգային Ակտիվ հոգևոր կյանքը կարող է երկարացնել կյանքը 7 տարով

Ակտիվ հոգևոր կյանքը կարող է երկարացնել կյանքը 7 տարով

108
0

Picture-035

Ակտիվ հավատացյալների կյանքը միջինում երկարում է 7 տարով: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ եթե մարդը շաբաթական առնվազն մեկ անգամ այցելում է եկեղեցի, դա դրական ազդեցություն է ունենում նրա կենսագործունեության վրա:

Եկեղեցի այցելելը փոխարինում է մեդիտացիան, սակայն ինչպես նշում են գիտնականները, այդ դեպքում կյանքը կերկարի միջինը միայն երեք տարով: Արևմուտքում իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ ակտիվ մտավոր գործունեությունը, այդ թվում` թերթերի ընթերցանությունը, թանգարաններ և ցուցահանդեսներ այցելելը, խաչբառեր լուծելը կարող են երկարացնել կյանքը ևս 7 տարով:

Բացի այդ, այս ամենը թույլ է տալիս նվազեցնել Ալցհեյմերի հիվանդություն ձեռք բերելու հնարավորությունը: