ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ շատ դժվար է լինել միակ տղամարդն ընտանիքում։ Այս մասին նա ասել է People ամսագրին։ Նա նշել է, որ իրեն շրջապատում են «երեք ինքնակամ, ուժեղ կանայք»՝ կինը՝ Միշելը և երկու դուստրերը՝ 15-ամյա Մալիան և 12-ամյա Սաշան։
«Երբ նրանք միասին են, ապա հանկարծ կարող են սկսել կատակել իմ ականջների վերաբերյալ, ինչ բարձր եմ ես խոսում կամ ինչպես եմ հագնվում», — բողոքել է Օբաման։
Միշելը նույնպես մասնակցել է այս զրույցին և պատմել, որ, օրինակ, Մալիան նախկինում վախենում էր իր ընկերներին ծանոթացնել հոր հետ, որովհետև վերջինս մի փոքր պաշտոնական էր նրանց հետ՝ հարցնում էր դպրոցի, հետաքրքրությունների մասին։ «Ես ինձ լավ եմ պահել, իսկ Մալիային անհարմար դրության մեջ չեմ դրել», — հակադարձել է նույն պահին Օբաման։