Աշխարհահռչակ հայ գիտնական, ակադեմիկոս, Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջուկային ռեակցիաների լաբորատորիայի ծանր միջուկների հետազոտման բաժնի պետ Յուրի Հովհաննիսյանը դարձել է գիտության ոլորտում ռուսաստանյան ամենաազդեցիկ մրցանակի դափնեկիր: Խոսքը՝ Դեմիդովյան պարգևի մասին է:
Հայ գիտնականին 2019 թ. դափնեկրի կոչումը տրվել է քիմիական նոր մասնիկների հայտնաբերման գործում ունեցած նշանակալի ներդրման համար:
Rusarminfo-ն մանրամասնում է, որ Դեմիդովյան մրցանակի արժանացած անձանց տրվում է հավաստագիր, ոսկե մեդալ և 1 միլիոն ռուսական ռուբլի: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով ՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն: