տուն Քաղաքական ԱԽ քարտուղարը՝ Բալասանյանին «խուլիգան» անվանելու մասին

ԱԽ քարտուղարը՝ Բալասանյանին «խուլիգան» անվանելու մասին

208
0

Իրավապահ մարմինները պետք է ճշտեն՝ Վիտալի Բալասանյանի հայտարարություններում հանցակազմ կա՞ր, թե՞ ոչ: Aյսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Արդյոք նախօրեին շատ կոպիտ չի՞ արտահայտվել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հասցեին, Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց.

«Եթե այսօր էլ տարածեի այդ հայտարարությունը, նույն ձև կարտահայտվեի»։

Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը Վիտալի Բալասանյանին «խուլիգան» էր անվանել Բալասանյանի՝ «Սասնա ծռերին», իշխանությանը ֆիզիկապես ոչնչացնելու մասին հայտարարությունից հետո:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here