տուն Քաղաքական Հայաստան Ախպերության սկզբունքը բանակում անելիք չունի. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Ախպերության սկզբունքը բանակում անելիք չունի. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

333
0

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն իր ճեպազրույցում նշեց, որ բանակի խնդիրն առաջնահերթ է: Այդ խնդրի լուծումից է կախված, թե ինչպես կլուծվեն մյուս խնդիրները. «Բոլոր հանձնաժողովներն անելիք ունեն մեր բանակում: Հասարակության բոլոր շերտերը պետք է գիտակցեն, որ բանակի խնդիրները առաջնահերթ խնդիրներ են»:

«Բայց, որ պաշտոնանկություններ կլինեն, դա հաստատ: Պաշտոնանկությունները վատ բան չեն: Դա նաև սթափեցնող ազդեցություն ունի: Մեր զինված ուժերը ինքնասպանության որևէ պատճառ չպետք է ունենան: Ախպերության սկզբունքը բանակում անելիք չունի»:

Ադրանիկ Քոչարյանը հավելեց, որ չկա չկա Հայաստան-Արցախ անջատված անվտանգության համակարգ: