տուն Քաղաքական Միջազգային Ալ-Քաիդան ուժեղացնում է իր դիրքերը Աֆղանստանում

Ալ-Քաիդան ուժեղացնում է իր դիրքերը Աֆղանստանում

94
0

anelka_a_2776324b

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Մայք Ռոջերսը հայտարարել է, որ անհանգստացնում է Աֆղանստանում «Ալ-Քաիդա» խմբավորման դիրքերի ամրապնդումն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերը պատրաստվում են ամբողջությամբ հեռանալ այդ երկրից։ Այս մասին գրում է Associated Press-ը։

«Կարծում եմ, որ գրոհայինների մեծ մասը սպասում է 2014 թվականին ԱՄՆ-ի հեռանալուն», — ասել է նա։

Նշվում է, որ ահաբեկչական խմբավորումն այժմ զբաղված է գրոհայիններին մարզելով և տեղական կապերն ուժեղացնելով։ Ի պատասխան այս քայլերի՝ ամերիկյան կողմը սկսել է հաճախակի հրթիռային հարվածներ հասցնել Քունար և Նուրիստան նահանգներում տեղակայված գրոհայինների բազաներին։