Բրիտանական The Daily Telegraph-ի հաղորդմամբ՝ «Ալ-Քաիդան» և նրա հետ կապված խմբավորումները օգտագործում են Թուրքիայի տարածքը՝ իրենց զինյալներին Սիրիա տեղափոխելու համար:
Հաղորդվում է, որ Թուրքիայի հարավում ապօրինի բնակարաններում պահվում են «Ալ-Քաիդայի» կողմից հավաքագրված զինյալներ, այդ թվում՝ բրիտանացիներ: Այստեղից նրանք մուտք են գործում Սիրիայի տարածք՝ համալրելով իսլամիստների շարքերը: