տուն ժամանց Ալ Պաչինոն հանդես կգա «Որսորդները» սերիալում (տեսանյութեր և լուսանկարներ)

Ալ Պաչինոն հանդես կգա «Որսորդները» սերիալում (տեսանյութեր և լուսանկարներ)

268
0

Հեղինակավոր Daily Mail-ը գրում է, որ հանրահայտ դերասան և ռեժիսոր Ալ Պաչինոն երկրպագուներին պատմել է Amazon Studios սթրիմինգային ծառայության եթերով փետրվարին հեռարձակվելիք նոր՝ «Որսորդները» (Hunters) սերիալի մասին, որում նա հանդես է գալիս գլխավոր դերում:

Հաղորդվում է, որ Հոլիվուդյան Օսկարակիր դերասանն առաջին անգամ սերիալում հանդես կգա մշտական կազմում, թեև 2003 թվականին հանդես էր եկել «Հրեշտակներն Ամերիկայում» սերիալի որոշ սերիաներում:

Ալ Պաչինոն կմարմնավորի  թիմի առաջնորդ Մեյեր Օֆերմանի կերպարը:

Սերիալի ստեղծագործական կազմի հավաստիացմամբ՝ այս շոուի նպատակը շատ առումներով այլաբանական պատմության ներկայացումն է, որպեսզի զուգահեռներ անցկացվեն Եվրոպայում 1930-ական և 40-ական թվականների և Միացյալ Նահանգներում 1970-ականների, ինչպես նաև մեր օրերի ռասիզմի, հակասեմականության և այլատյացության միջև։