տուն Հասարակություն Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ ինձ կմեղադրի պարոն Սանասարյանը

Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ ինձ կմեղադրի պարոն Սանասարյանը

298
0

Այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկումներից հետո լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Դիտարկմանը, թե ՊՎԾ լիազորությունները դադարեցված պետ Դավիթ Սանասարյանը պնդում է, որ Թորոսյանի ընտանիքին պատկանող բժշկական հաստատությանը շատ ավելի գումար է տրամադրվել, քան նախկինում, նախարարն արձագանքեց․ «Իմ ընտանիքը որևէ բժշկական կենտրոն չունի, իսկ գումարների տրամադրման ընթացակարգը հայտնի է բոլորին։ Ինչ վերաբերում է մյուս մեղադրանքներին, երբ որ ես լսում էի, քիչ էր մնում մտածեի, որ երևի Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ ինձ պետք է մեղադրի պարոն Սանասարյանը. ծիծաղով եմ վերաբերում այդ մեղադրանքներին»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here