Տեխասի համալսարանի փորձագետները հայտարարել են այն մասին, որ ոգելից խմիչքների չափավոր օգտագործումը երկարեցում է կյանքը:
20 տարի տևած փորձին մասնակցել է 55-65 տարեկան 1000 անձ, ովքեր օրական ոգելից խմիչքի 1-3 չափաբաժին են ընդունել:
Փորձի ընթացքում մասնակիցների 60%-ը, ովքեր չափից ավելի էին ալկոհոլ ընդունում, և 69%-ը, ովքեր չափաբաժնից ավելի քիչ էին ընդունում, մահացել են: Իսկ չափավոր ալկոհոլ ընդունածների միայն 41%-ն է մահացել: