Չիկագոյի օդակայանում հայտնաբերել են «անտոմս ուղևորի». բազկաչափ ալիգատորը թաքնվել էր շարժասանդուղքի տակ։ Օդանավակայանի աշխատակիցը, որը գտել էր սողունին, ոստիկանություն է կանչել։ Կենդանուն հեշտությամբ են բշնել, որովհետև նա շատ թուլացած էր ու հազիվ էր տեղաշարժվում։ Ոստիկանները ալիգատորին քնքշորեն Ալլի են անվանել ու ուղարկել Չիկագոյի հերպետոլոգիական ընկերություն։
Այնտեղ պարզել են, որ Ալլին լուրջ բուժման կարիք ունի։ Իր կյանքի 3 տարիներին նա ոչ անհրաժեշտ սնունդ էր ունեցել, ոչ կյանքի նորմալ պայմաններ։
Հետո արդեն բոլորին սկսել է հետաքրքրել. Ինչպես է ալիգատորը հայտնվել օդանավակայանում։ Այդ առեղծվածը հնարավոր եղավ պարզել մետրոյում արված լուսանկարների շնորհիվ։ Ուղևորներից մեկը մետրոյում լուսանկարել էր մի կնոջ, որի ծնկներին Ալլիին հիշեցնող մի ալիգատոր կար, և հրապարակել իր թվիթերում։ Հենց այս կադրերն էլ վճռեցին հետաքննության ընթացքը։
Կնոջը մեղադրանք կառաջադրվի կենդանիների հետ վատ վարվելու և իր տանը արգելված խնամակյալ պահելու համար։