տուն Լուրեր Ալլա Լևոնյանին երգերը՝ Իվետա Մուկուչյանի կատարմամբ

Ալլա Լևոնյանին երգերը՝ Իվետա Մուկուչյանի կատարմամբ

188
0

Երգչուհի Ալլա Լևոնյանին շատ է դուր եկել իր «Հայաստան» երգի նոր տարբերակը, որը երգչուհի Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Գաթա բենդի» հետ համատեղ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը: Աղբյուրի տեղեկություններով Ալլան խոսոտովանել է, որ որ Իվետան նախապես իրենից թույլտվություն է խնդրել, ինքն էլ սիրով համաձայնել է, քանի որ այդպես ստեղծագործությունները նոր շունչ ու կյանք են ստանում, մեծացնում են իրենց լսարանը:

«Ես հեղինակ եմ և ինձ հաճելի է, որ ուզում են իմ երգերը երգել, հատկապես, որ Իվետան էր: Նա իր տեսակն ունեցող, հետաքրքիր երգչուհի է: Երբ լսեցի, շատ հետաքրքիր էր: Չէի էլ սպասում, որ իմ ոճի մեջ կլինի, իմ տեսակը պետք է լինի: Հենց դա էր հետաքրքիրը, որ նա յուրովի էր ներկայացրել»,- ասել է երգչուհին:

Նշենք, որ ստեղծագործական այս փուլում Ալլա Լևոնյանը մի շարք նոր ծրագրեր ունի, որոնց մասին նախապես բարձրաձայնել չի ցանկանում: Վերջինս նշել է միայն, որ առաջիկայում համերգային ծրագրով կմեկնի Լոնդոն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here