Արդեն տեղեկացրել ենք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայ-ադրբեջանական շփման գոտում լուրջ բախումների օրերին նամակ էր հղել Կովակսի մուսուլմանների վարչության նախագահ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փազադանեին՝ կոչ անելով ջանքեր ձեռնարկել հրադադարի ռեժիմը վերականգնելու համար։
Պատասխան նամակում Փաշազադեն գրել է, որ կիսում է կաթողիկոսի մտահոգությունը, որը պայմանավորված է իրավիճակի սրմամբ, ինչի հետևանքով սահմանակից շրջաններում զոհվել էին զինծառայողներ և խաթարվել էր խաղաղ բնականոն կյանքը։ «Սակայն ափսոսանքով ենք Ձեր ուշադրությունը հրավիրում այն հանգամանքի վրա, որ այդ կրակոցներն ու դիվերսիոն գործողությունները, որոնց մասին դուք խոսում եք, տեղի են ունենում ադրբեջանական տարածքներում», — ասել է նա՝ նշելով, որ իբր հայկական զորքերի գործողությունների հետևանքով Ադրբեջանի սահմանակից գոտում վիրավորվել է երեք երեխա։
Փաշազադեն գրում է, որ Աստծու կողմից տրված կյանքի նկատմամբ ոտնձգությունը մեղք է։ Եվ այդ ամենին վերջ տալու համար անհրաժեշտ է «վերջ դնել շարունակվող պատերազմին և ընդհանրապես տարածքային հակամարտությանը»։ Ըստ Փաշազադեի, սակայն, այդ ամենի համար կա մի նախապայման, որպեսզի հայկական զորերը դուրս բերվեն, այսպես կոչված, «օկուպացված տարածքներից»։