տուն Քաղաքական Ալիևի կրկին գլուխ է գովել՝ չմոռանալով մեղադրել հայկական կողմին

Ալիևի կրկին գլուխ է գովել՝ չմոռանալով մեղադրել հայկական կողմին

286
0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքների հետ հարցազրույցում մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը 2019 թվականին:

Նրա խոսքով, անցնող տարում լուրջ հաջողություն չի գրանցվել բանակցություններում, ինչում Ալիևը կրկին մեղադրել է հայկական կողմին՝ իբր ոչ կառուցողական դիրքորոշման համար: Միաժամանակ, ինչպես տեղեկացնում է Ռուսարմինֆոն, նա բողոքել է, որ միջազգային կազմակերպությունը բավարար ճնշումներ չեն գործադրում Հայաստանի վրա:

Ադրբեջանի նախագահը նշել է նաև, որ հայկական կողմին չի հաջողվել բանակցության կողմ դարձնել Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը:

Այդուհանդերձ, Ալիևի պնդմամբ, 2019 թվականին Բաքվի դիվանագիտական հաջողությունն այն է, որ բանակցությունների ձևաչափը մնացել է անփոփոխ: