Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը նախկին ԽՍՀՄ երկրների առաջնորդների վերաբերյալ նախագիծ է պատրաստել, որի առաջին հերոսը դարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նախագծի նպատակը նախագահներից 10 ցիտատ ներկայացնելն է՝ իրենց պատանեկության, անձնական կյանքի, կարիերայի և քաղաքականության մասին: Պարբերականը ներկայացրել է Ալիևի արտահայտած 10 միտք, որոնց մեջ կա նաև Ղարաբաղի մասին նրա արտահայտություններից մեկը:
«Կոմերսանտ»-ն օգտագործել է Կոնստանտին Կուսկոյի ծաղրանկարը, որում պատկերված է Ադրբեջանի նախագահը: Այդ ծաղրանկարը Ալիևի ցիտատների ուղեկցությամբ ներառվել է մեծ պաստառի մեջ և տեղադրվել Մոսկվայի Վերնանդսկի պողոտայում: