տուն Աշխարհ Ալիևին դանակի հարվածներով սպանել են Ռամզան Քադիրովին քննադատելու համար

Ալիևին դանակի հարվածներով սպանել են Ռամզան Քադիրովին քննադատելու համար

395
0

Հունվարի 30-ին Ֆրանսիայի Լիլ քաղաքում տեղի ունեցած հարձակման հետևանքով մահացել է ազգությամբ չեչեն բլոգեր Իմրան Ալիևը: Այս մասին հաղորդում է La Voix Du Nord պարբերականը:

Տղամարդու մարմինը` դանակի բազմաթիվ հարվածներով, հայտնաբերվել է «Corq Hardi» հյուրանոցում, սակայն նրա ինքնությունը հաստատվել է մի քանի օր անց:

Ալիևի մտերիմներից որոշ աղբյուրներ սոցիալական կայքերում պատմել են, որ իրենք ճանաչել են մահացածին:

Այս պահին սպանության մեջ կասկածվում է երկրորդ չեչենը, որը Ալիևի հետ եկել է Բելգիայից:

Նշենք, որ «Мансур Старый» մականվամբ հայտնի բլոգերը ստիպված էր թաքնվել, քանի որ YouTube-ի իր ալիքում հաճախ քննադատում էր Չեչնիայի իշխանություններին և անձամբ Ռամզան Քադիրովին: