տուն Քաղաքական Միջազգային Ալժիրը սպառնալիքների պատճառով Լիբիայից հետ է կանչել իր դիվանագետներին

Ալժիրը սպառնալիքների պատճառով Լիբիայից հետ է կանչել իր դիվանագետներին

69
0

algeria-libya-map

Ալժիրի իշխանությունները տարհանել են Լիբիայում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին՝ վերջիններիս հասցեին հնչած իրական սպառնալիքների պատճառով։ Այս մասին Reuters-ին հայտնել են Ալժիրի պաշտպանության գերատեսչությունից։

Դիվանագետները ռազմական ուղղաթիռով տեղափոխվել են Ալժիր՝ հատուկ նշանակության զորքերի ուղեկցությամբ։ Սույն որոշումն ընդունվել է Լիբիայի իշխանությունների հետ համատեղ։

Թե ինչ սպառնալիքների մասին է գնում խոսքը, գործակալությանը հայտնի չէ։