Ամերիկացի ֆուտբոլիստուհի Ալեքս Մորգանը առաջին անգամ մայր է դարձել: 30-ամյա օլիմպիական խաղերի հաղթող և աշխարհի կրկնակի չեմպիոնը Instagram-ի իր էջի գրառումով հայտարարել է դստեր ծննդյան մասին: Աղջիկն անվանվել է Չարլի Ելենա:
«Մայիսի 7-ին, ժամը 11:30-ին, 8 կգ քաշով, ծնվել է Չարլի Ելենա Կարասկոն: Նա ստիպեց մեզ սպասել ավելի երկար, քան սպասվում էր, բայց ես պետք է իմանայի, որ նա դա կաներ իր ձևով և միայն իր ձևով: Իմ լիալուսնային երեխան», – գրել է Մորգանը Instagram-ում:
Մորգան ամուսնացած է «Հյուսթոն Դինամոյի» ֆուտբոլիստ Սերվանդո Կարասկոյի հետ: Զույգը գրանցեց իրենց հարաբերությունները 2014 թվականին:
Աղբյուրը՝ Armsport.am