ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը « Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
« Հաշվի առնելով հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը:
Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը»:
Հիշեցենք, որ 2018-ի դեկտեմբերի 7-ին Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել էր Պրահայում, Ֆրանկլին Գոնսալեսի անվամբ գվատեմալական անձնագրով։