տուն Սպորտ Ալեքսանդր Գրիգորյանը ցանկանում է գլխավորել Հայաստանի հավաքականը

Ալեքսանդր Գրիգորյանը ցանկանում է գլխավորել Հայաստանի հավաքականը

303
0

Ռուսական «Տամբով» ֆուտբոլային ակումբն օրերս լքած 53-ամյա մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել է Հայաստանի հավաքականը գլխավորելու և հայաստանյան առաջնությունում աշխատելու մտադրության մասին:

News.am-ի հետ զրույցում հայ մասնագետը նշել է, որ ինքը կարող է հաջողությունների հասնել Հայաստանի ազգային ընտրանու հետ, քանի որ հավաքականը համալրված է բարձրակարգ և մոտիվացված ֆուտբոլիստներով:

Միաժամանակ, Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ Վարդան Մինասյանի գլխավորած տարիների դրական արդյունքները կրկնելու համար անհրաժեշտ է միասնականություն, կարգապահություն և բարձր մոտիվացիայի վրա հիմնված նպատակ:

Araratnews.am-ի հարցմանն ի պատասխան, թե որքանով է հավանական Ալեքսանդր Գրիգորյանին հավաքական հրավիրելու հնարավորությունը և արդյոք կողմերը կապ են հաստատել այդ հարցով՝ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն ասաց, որ Ալեքսանդր Գրիգորյանի հետ ֆեդերացիան կապ չի հաստատել, ուստի նրա թեկնածության մասին խոսելը նպատակահարմար չէ:

ՀՖՖ փոխնախագահը հավելեց նաև, որ ներկայում ֆեդերացիայում քննարկումներ են տեղի ունենում ազգային ընտրանու գլխավոր մարզչի թեկնածուների հարցով: Արմեն Նիկողոսյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, գալիք շաբաթ ՀՖՖ-ն իր որոշման մասին հայտարարություն կանի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here