Իտալական ֆուտբոլի լեգենդ Ալեսանդրո Նեստան հայտարարել է ֆուտբոլից հեռանալու մասին: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
«Այո, այդ տեղեկութոյւնը համապատասխանում է իրականությանը: Հիմա ես ցանկանում եմ մարզիչ դառնալ, մի քանի ամսից կսկսեմ սովորել», — ասել է Նեստան:
Հիշեցնենք, որ Ալեսանդրո Նեստան 2006 թվականի աշխարհի չեմպիոն է, իսկ ակումբային մակարդակով նա նվաճել է 3 սկուդետո և երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում: