տուն Հասարակություն Իրավական Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի դեպքով քրգործ է...

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի դեպքով քրգործ է հարուցվել

285
0

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցել։

Տեղեկությունը հաստատել է Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

«Արմենպրես»-ի հետ զրուցում Օհանջանյանը նշել է, որ.

«Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»: