տուն Քաղաքական Ալեն Սիմոնյանը Սիրո տոնին շնորհավորել է Փաշինյանի խոսքերով ու բանաստեղծությամբ (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Սիրո տոնին շնորհավորել է Փաշինյանի խոսքերով ու բանաստեղծությամբ (տեսանյութ)

343
0

Այսօր Աժ-ում ճեպազրույցների ավարտին լրագրողները ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին խնդրեցին Սիրո տոնի առիթով շնորհավորել քաղաքացիներին: «Շնորհավորում եմ բոլորին Սիրո տոնի կապակցությամբ»,- ասաց Սիմոնյանը:

Հենց խոսքն սկսեց Սիմոնյանը, լրագրողները երաժշտություն միացրին, ԱԺ փոխնախագահն ասաց. «Մոմիկներ, երաժշտություն պետք չեն: Ուզում եմ ասել, որ սիրելու ու սեր նվիրելու համար պարտադիր չէ սպասել օրվան, մարդիկ ստեղծված են իրար սիրելու, հարգելու համար: Սիրում ենք բոլորիդ, խոնարհվում ենք բոլորիդ առաջ, հպարտանում ենք բոլորովդ»:

ԱԺ փոխնախագահը նաև բանաստեղծություն արտասանեց լրագրողների համար:

Մանրամասները` Shantnews.am-ի տեսանյութում: