Երեկ մամուլում տարածվեց այն լուրը, թե հայտնի և սիրված դերասան Ալեն Դելոնը մահացել է։
Ի ուրախություն դերասանի երկրպագուների՝ լուրը սխալ է և չի համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել են Երևանում Ալեն Դելոնի ֆիրմային խանութի աշխատակազմից։
Ամռանն ստացած ինսուլտից հետո Ալեն Դելոնը շարունակում է ապաքինվել, և նրա առողջական վիճակն այս պահին կայուն է։
Հիշեցնենք, որ երեկ տարբեր տեղեկատվական և սոցիալական հարթակներում տեղեկություն տարածվեց, որ Ֆրանսիացի հանրահայտ դերասան Ալեն Դելոնը իր մահկանացուն է կնքել Փարիզի Ամերիկյան հոսպիտալում և որ նա հոսպիտալացվել էր ուրբաթ, սրտի անբավարարություն նոպայով: