տուն Քաղաքական Միջազգային Ալբանիան շուտով կարող է ԵՄ-ի անդամության թեկնածու դառնալ

Ալբանիան շուտով կարող է ԵՄ-ի անդամության թեկնածու դառնալ

87
0

rsz_albaniaԵվրոպական հանձնաժողովը երաշխավորել է Ալբանիային տրամադրել Եվրամիության անդամության թեկնածուի պաշտոնական կարգավիճակ: Այս մասին հաղորդել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Ֆյուլեի խոսքերով՝ Ալբանիան կաշառակերության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում նշանակալի հաջողությունների է հասել:

Ալբանիային Եվրամիության անդամության թեկնածուի պաշտոնական կարգավիճակ տրամադրելու որոշումը կարող է ընդունվել հունիսի վերջին կայանալիք ԵՄ-ի գագաթնաժողովի ժամանակ: ԵՄ-ը միանալու պաշտոնական դիմում Ալբանիան ներկայացրել էր դեռ 2009թ.-ին:

Անցյալ տարվա դեկտեմբերին ԵՄ-ի անդամ երկրները Ալբանիայի՝ բարեփոխումների ճանապարհին կատարած քայլերի գնահատման պահանջով դիմել էին Եվրոպական հանձնաժողովին :