տուն Սպորտ Ալաբան՝ Ռեալի նշանառության տակ

Ալաբան՝ Ռեալի նշանառության տակ

89
0

Bayern-Munich-David-Alaba_2898497

Այս ամռան ընթացքում Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային հիմնական նպատակը լինելու է Մյունխենի «Բավարիայի» 21-ամյա ձախ պաշտպան, Ավստրիայի հավաքականի անդամ Դավիդ Ալաբան։ Այս մասին հաղորդում է Fichajes-ը։

Ավստրիացին զբաղեցնում է առաջին հորիզոնականը «թագավորական ակումբի» տրանսֆերային նպատակների ցուցակում։ Սակայն մյունխենյան ակումբը մտադիր չէ նույնիսկ բանակցություններ սկսել այդ ուղղությամբ, քանի որ չի ցանկանում հրաժավել ֆուտբոլիստից։ Այդուհանդերձ, «Ռեալը» նախապատրաստում է լուրջ առաջարկ։

Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Ալաբան անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և գոլային 5 փոխանցման հեղինակ։