տուն Լուրեր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

238
0

photoՆոյեմբերի 11-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի» լրամշակված տարբերակը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ընդունված  առաջարկներն ու չընդունված առաջարկների վերաբերյալ հիմնավորումները:

Հանձնաժողովը, քննարկելով, օրինագծին թեեւ տվեց դրական եզրակացություն, այնուամենայնիվ ընդունեց որոշումներ՝ չընդունված 2 առաջարկները, ինչպես նաեւ այլ առաջարկներ, վերստին առաջադրելու համար, քանի որ, ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, դրանք սկզբունքային են եւ կարեւոր նշանակություն ունեն քաղաքացիների շահերի պաշտպանության տեսակետից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here