տուն Քաղաքական Հայաստան ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը (ուղիղ)

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը (ուղիղ)

221
0

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի օրակարգում օրենսդրական 2 փաթեթ է և 1 օրինագծի փոփոխություն: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներով առաջարկվում է, որ դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը վարորդների համար պարտադիր լինի ձմեռային անվադողերով վերազինվելը, ինչպես նաև վարելու ընթացքում միացված լինեն մոտակա լուսային լապտերները: Նախագծով սահմանվում է նաև վարչական պատասխանատվություն այն վարորդների նկատմամբ, ովքեր խախտել են այդ պարտադիր դրույթները: Մասնավորապես` եթե վարորդը նշված ժամանակահատվածում երթևեկում է ամառային անվադողերով, ապա նա կտուգանվի 20 հազար դրամով, իսկ մեքենան կտեղափոխվի հատուկ պահպանվող տարածք: Իսկ առանց միացված մոտակա լուսային լապտերների երթևեկելու դեպքում կտուգանվի 5 հազար դրամով:

Նախագծով 20 հազար դրամի տուգանք, ինչպես նաև տուգանային 2 միավորի կիրառում է նախատեսված նաև զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելու համար:

Քննարկվելու է նաև «Նյութական պահուստի մասին», «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը: Դրանով կարգավորում են պետական նյութական պահուստի ձևավորման, տեղաբաշխման, պահպանման, օգտագործման, համալրման և թարմացման հետ կապված հարաբերությունները: