տուն Լուրեր ԱԺ-ում ֆինանսների նախարարը ներկայացրել է 2014 թվականի բյուջեն

ԱԺ-ում ֆինանսների նախարարը ներկայացրել է 2014 թվականի բյուջեն

334
0

TH_Davit-Sargsyan

 

Ազգային ժողովն այսօր քննարկում է կառավարության ներկայացրած 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այն ներկայացրել  է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ով հայտարարել է որ ներկայացված բյուջեի նախագծի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ կառավարությունը ծրագրային ձևաչափով բյուջե է ներկայացնում: Նախարարը հիշեցրել է, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծով կանխատեսվում է 5.2 տոկոս տնտեսական աճ, 5.5 տոկոս միջին գնաճ, իսկ 12-ամսյա ժամանակահատվածի համար՝ 4.5 տոկոս գնաճ:

Նախարարի խոսքով՝ կառավարությունն առաջիկա տարիներին  կարևորում է բյուջեի ծախսերը հիմնական երեք ուղղություններով՝ առաջինը դա սոցիալական ոլորտն է, այդ թվում՝ առողջապահություն և կրթություն: Երկրորդը, հանրապետության տարածքային ամբողջականության պահպանության նպատակով պաշտպանության ոլորտի ֆինանսավորումն է: Երրորդ, կառավարությունը կարևորում է տնտեսության առանձին ոլորտներում ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացումը:

Դավիթ Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է աշխատավարձերը հետևողականորեն բարձրացնելու քաղաքականությունը: Հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է բարձրացնել 238 հազար պետական ծառայողների աշխատավարձեր:

Նախարարը հիշեցրել է, որ հաջորդ տարի նախատեսված է նաև թոշակների բարձրացում՝ միջինը 15 տոկոսով:

 

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here