ԱԺ-ում ընթացող նիստի շրջանակում քննարկվել է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու՝ կառավարության ներկայացրած օրենսդրական նախագիծը:
Առաջարկվող փոփոխություններով Կենտրոնական բանկը փորձում է իրավունքի ուժով արգելել անպարտաճանաչ վարկառուների անունների հրապարակումը:
Անպարտաճանաչ է համարվում պայմանագրով պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետների 180 եւ ավելի օր խախտում թույլ տված պարտապանը: