Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ քառորդի պահանջով խորհրդարանում ստեղծվում է «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողով»:
Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտնեց, որ հանձնաժողովը կազմված է լինելու 18 անդամից։ Քննիչ հանձնաժողովի գործունեության համար, ըստ Բագրատյանի, անհրաժեշտ է լինելու 100 միլիոն դրամ ֆինանսավորում։