ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր դարձյալ հնչեցրել է նախօրեին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված հարցը: Հիշեցնենք, որ պատգամավորը փորձում է պարզել, թե ինչ իրավական հիմնավորմամբ էին Սյունիքի մարզում ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները խոչընդոտել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի տեղաշարժը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը թույլ չի տվել, որ Փաշինյանը շարունակի և հարհանգել է անջատել նրա խոսափողը: Այնուհետև Զբաղվածության մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Փաշինյանը հերթագրվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց ուղղելու համար: Զբաղվածության նպաստի վերաբերյալ հարցից հետո Նիկոլ Փաշինյանը դարձյալ անդրադարձել է ռուսական հատուկ ծառայությունների գործողություններին: Հանգամանքը հունից հանել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազնաովին։ Վերջինս լեզվակռվի մեջ է մտել Փաշինյանի հետ:
Էմմա Պալյան