Այսօր ՀՀ Աժ-ում քվեարկության դրվեց ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Աղվան վարդանյանի, Արմեն Ռուստամյանի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ մասնավորեցմամբ ստանձնած վարկային պարտավորությունների ու անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՅԴ ներկայացրած նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկեց 44, դեմ՝ 55 և 1 պատգամավոր քվեարկեց ձեռնպահ:
Մինչև քվեարկության սկիզբը Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու նախագծին: