տուն Լուրեր ԱԺ-ն հաստատեց գազային հանձանժողովի ստեղծումը

ԱԺ-ն հաստատեց գազային հանձանժողովի ստեղծումը

61
0

az1

Այսօր ԱԺ նիստին պատգամավորների ձայների մեծամասնությամբ ընդունվեց ՀՀԿ-ի կողմից առաջադրվածˋ գազամատակարարման ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը:

Քվեարկության արդյուքներով կողմ քվեարկեցին  75 պատգամավոր,  դեմˋ 3, ձեռնպահˋ 30:

Մինչ քվերակությունը ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու նախաձեռնությանը. «Այս հարցով մենք բուռն քննարկումներ ենք անցկացրել եւ որոշել, որ մեկ վերապահումով դռնփակ նիստերին ստեղծված է մի գործիք, որը մեզ թույլ կտա ուսումնասիրել ճշմարտությունը այս հարցում: Մենք կողմ ենք քվեարկելու եւ շատ ակտիվ մասնակցելու ենք այս հանձնաժողովի քննարկումներին»:

ԲՀԿ-ն քվերակությանը ձեռնպահ մնաց, քանի որ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք որոշակի զգուշավորություն են ցուցաբերում, քանի որ այն հարցերը , որոնք հանձնաժողովում  ընդգրված ենˋ իրական ճշմարտությունը բացահայտելուն միտված չեն:

Նիստին գրանցվել էր 108 պատգամավոր: