տուն Քաղաքական ԱԺ-ն կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ստեղծել

ԱԺ-ն կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ստեղծել

196
0

Խորհրդարանում այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ստեղծվեց «2018 թ. սեպտեմբերից սկսած՝ տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ շարժական կամ այլ գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային միավորների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ոսումնասիրող» քննիչ հանձնաժողով:

Այդ մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հանձնաժողովի անդամների թիվը սահմանող որոշումը կքննարկվի խորհրդարանի առաջիկա նիստում: