Երկրում արտակարգ դրության պայմաններում, Ազգային ժողովում` մարտի 24-ին, տեղի է ունենում քառօրյա նիստերի աշխատանքը:
Օրենքում այսօր քննարկվում է 25 հարց:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, հակադարձելով Էդմոն Մարուքյանին, ասաց, որ ԱԺ-ն շարունակելու է իր աշխատանքը, քանի որ կյանքը շարունակվում է: Կորոնավիրուսով պայմանավորված՝ աշխատանքների դադարեցումը իրատեսական լուծում չէ: Սահմանադրությամբ հաստատված օրենքով ԱԺ-ն պետք է շարունակի իր գործունեությունը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ համաձայնեց ԱԺ նախագահի հետ, ընդգծելով, որ ժողովուրդը իրենց է նայում, և ինչ կլինի, եթե պատգամավորները գնան ու նստեն իրենց տներում:
Էդմոն Մարուքյանը հանդես եկավ պարզաբանումներով: Թե օր օրի աճող կորոնավիրուսի վտանգները մեզ թույլ չեն տալիս բնականոն շարունակել աշխատանքը:
Մխիթար Հայրապետյանն էլ նկատեց, որ ամենևին էլ պարտադիր չէ, որ ելույթների ժամանակ բոլորը ներկա լինեն: Նա ասաց, որ օրինակ՝ ինքը չի նեղանա, եթե պատգամավորներն իրենց սենյակներից հետևեն քննարկումներին, հետագա վտանգներից խուսափելու նպատակով:
ԱԺ-ում քվեարկությունից հետո օրակարգն ընդունվեց: Հետո սկսվեց Մարուքյան-Մխիթարյան բանավեճը, որին միջամտեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Վարման կարգով ելույթներից հետո ԱԺ-ն անցավ օրակարգով սահմանված աշխատանքներին:
Հայկ Մագոյան