տուն Քաղաքական Հայաստան ԱԺ-ն ընդունեց սոցիալական ծառայություն մատուցող տարածքային մարմիններին առնչվող օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց սոցիալական ծառայություն մատուցող տարածքային մարմիններին առնչվող օրինագիծը

184
0

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը միտված է միասնական սոցիալական ծառայություններ մատուցելու համակարգի ներդրմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագիծը ԱԺ նիստում  ընդունվեց 112 կողմ ձայնով:

Որոշում է կայացվել, որ սոցիալական աջակցություն և սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինները վերադառնան սոցիալական պաշտպանության համակարգ, որպեսզի երաշխավորվի սոցիալական կարիքի գնահատման և մեկ պատուհանի միջոցով սոցիալական ծառայություններ մատուցելու սկզբունքը:

Ներկայացված  օրենքներից հանվելու է ՏԻՄ եզրույթը. առաջարկվում է որպես սոցիալական կարիքի գնահատման և ծառայությունների մատուցման պատասխանատու մարմին նշել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: