ՀՀ Ազգային ժողովի այսօրվա նիստի մեկնարկին պատգամավորները նախօրեին քննարկված մի շարք օրենքների նախագծեր ընդունեցին:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս օրինագծով առաջարկվում է մասնավորեցման ցանկից հանել «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» փակ բաժնետիրական ընկերությունները: