տուն Քաղաքական Հայաստան ԱԺ-ն ընդունեց բանկ ներկայանալու հնարավորություն չունեցող թոշակառուին թոշակից չզրկելու նախագիծը

ԱԺ-ն ընդունեց բանկ ներկայանալու հնարավորություն չունեցող թոշակառուին թոշակից չզրկելու նախագիծը

230
0

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

Ինչպես փոխանցում է Pastinfo.am-ն, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը օրինագիծը ներկայացնելիս նշեց՝ նախագծով առաջարկվում է տվյալ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ։ Խոսքն  այն մասին է, թե ինչպես անկանխիկ եղանակով  կենսաթոշակ ստանալու համար կենսաթոշակառուները պետք է վերջին 12 ամսվա ընթացքում ներկայանան բանկ։ Մանթ Թանդիլյանը նկատեց՝ բանկ ներկայանալու հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջացել կենսաթոշակառուների մոտ և շատերն են դիմել այս հարցով։

«Լուծում ենք առաջարկել, որը նախատեսում է հեռահար եղանակով բանկի կողմից ինքնության հաստատման գործընթաց և հետևաբար առաջարկում ենք կատարել լրացում նոր պարբերությամբ, որ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի ՀՀ-ում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու»,-ասաց Մանե Թանդիլյանը։

Օրենքի նախագծի հեղինակներն  առաջարկում են  որոշումն ուժի մեջ մտցնել հրապարակման օրվանից երեք ամիս անց։