տուն Քաղաքական ԱԺ-ն դեմ քվեարկեց ԱԱԾ-ն քաղաքականացնելու նախագծին

ԱԺ-ն դեմ քվեարկեց ԱԱԾ-ն քաղաքականացնելու նախագծին

146
0
Ազգային ժողովը դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի փաթեթներին:
Վարման կարգով ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Երեկ բավականին թեժ քննարկում տեղի ունեցավ, առաջին ընթերցմամբ մենք ընդունել էինք նախագիծը, որ առաջինից երկրորդ ընթերցում թերությունները շտկվեն, սակայն ուսումնասիրությունից հետո պարզվեց՝ կան որոշակի խնդիրներ, որոնք այս պահին հնարավոր չեն դարձնում նախագծի ընդունումը, ուստի «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին»,- ասաց նա:
Նախագիծը դրվեց քվեարկության և չընդունվեց ձայների 19 կողմ, 89 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Նշենք, որ օրենքի նախագծին ի սկզբանե դեմ է եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, իսկ հանձնաժողովում քննարկման ժամանակ իշխող խմբակցությունը նշեց, որ սահմանադրականության հետ կապված խնդիրներ կան։