տուն Հասարակություն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մերսման սրահների վերաբերյալ օրենքի նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մերսման սրահների վերաբերյալ օրենքի նախագիծը

251
0

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել մերսման սրահների տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը հեղինակել են պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը:

Սերգեյ Բագրատյանի տեղեկացմամբ՝ մերսման սրահների գործունեության թույլտվությունը տրամադրելու իրավունքը կվերապահվի համայնքի ղեկավարին, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here