տուն Հասարակություն ԱԺ նախկին աշխատակիցները վերջնահաշվարկ կստանա՞ն

ԱԺ նախկին աշխատակիցները վերջնահաշվարկ կստանա՞ն

194
0

Վերջին օրերին մամուլում լուրեր են շրջանառվում, որ ԱԺ նախկին աշխատակիցները աշխատակազմի դեմ դատական հայց են ներկայացրել՝ պահանջելով, որ դատարանը ստիպի ԱԺ աշխատակազմին օրենքով սահմանված կարգով և չափով լրիվ վերջնահաշվարկ կատարել և իրենց վճարել։

Մասնավորապես, սեպտեմբերի 5-ին դատարան է դիմել Նելսոն Ստեփանյանը։

Araratnews.am-ը կապ հաստատեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի հետ՝ պարզելու՝ արդյոք տեղյա՞կ են դատական հայցի մասին և ի՞նչ քայլերի են պատրաստվում դիմել։

Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրավական խնդիրներ կան․ «Որևէ մեկի իրավունքի կամ օրենքի որևէ խախտում չի լինելու, բոլոր աշխատակիցներին օրենքին համապատասխան տրամադրվելու են թե՛ վերջնահաշվարկը, եթե աշխատանքից դուրս է գալիս, թե՛ օրենքին համապատասխան այլ վճարումներ»։

Հարցին՝ ինչո՞ւ են նախկին աշխատակիցներն այդ պարագայում դատի տվել, ինչո՞ւ է գործը դատարան հասել, եթե ԱԺ աշխատակազմը պատրաստվում է վճարումներն իրականացնել։

Գալստյանը հրաժարվեց մանրամասներ հաղորդել՝ նշելով, որ բանավոր չի կարող ամբողջ Աշխատանքային օրենսգրքից մեջբերումներ անել։ Նա շեշտեց, որ օրենքի սահմաններում են գործելու, և որևէ բան չի կարող օրենքից դուրս լինել՝ կրկնելով, որ բոլորը վճարվելու են։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here