տուն Լուրեր ԱԺ-ի նիստերը լուսաբանող լրագրողները պատրաստվում են դիմել Էթիկայի հանձնաժողով

ԱԺ-ի նիստերը լուսաբանող լրագրողները պատրաստվում են դիմել Էթիկայի հանձնաժողով

172
0

aj

Խորհրդարանի նիստերը լուսաբանող լրագրողները այսօր արդեն 40-ից ավել  ստորագրություն են հավաքել եւ պատրաստվում են դիմել ԱԺ-ի Էթիկայի հանձանժողով:

Նրանց ստորագրահավաքը ուղղված է ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի երեկվա պահվածքի դեմ, երբ լրագրողներից մեկը հարցրել էր «Ինչ, որտեղ, երբ» խաղի վերաբերյալ, իսկ Մանվել Բադեյանը սկսել էր վիրավորանքներ  հնչեցնելˋ ասելով «Արա, դուք գիժ եք»:

Լրագրողները պահանջում են, որպեսզի պատգամավորը իրեն էթիկայի շրջանակներում պահի՝ լրագրողների հարցերին պատասխանելիս:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here